Читать онлайн
ԹՈւԽ ՃԱՅԸ. Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ

Нет отзывов
ԹՈւԽ ՃԱՅԸ
Պատմվածք. Էսսե. Մանրաքանդակներ

ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ

© ԼԵՎՈՆ ԱԴՅԱՆ, 2020


ISBN 978-5-4490-6102-7

Создано в интеллектуальной издательской системе Ridero

Պ Ա Տ Մ Վ Ա Ծ Ք


Թ Ու Խ Ճ Ա Յ Ը


Միայնակ մի ճայ՝ ճիչը հուսահատ,

Միայնակ մի ճայ՝ բախտը վշտալի,

Միայնակ մի ճայ, թեպետ և ազատ՝

Այս մեծ աշխարհում, ախ, հանգիստ չունի…

Ալյոնա Ռոստովա


Ճայեր չկային արդեն։ Արևն իջնում էր կապտաժեռ հորիզոնն ի վար: Մեղմ քամին օրորում էր ծովը, և ճերմակաթև ալիքները, ինչպես թևատարած ճայեր, թևում էին դեպի ափ։ Տղան անտրամադիր էր։ Նա եկել էր վերջին հանդիպման։ Քանիցս վճռել էին բաժանվել, բայց ամեն անգամ կրկին հանդիպում էին։ Այդպես շարունակել անհնար էր այլևս, անհրաժեշ էր բաժանվել։ Հանդիպումը հեշտ էր, բաժանումը՝ անասելի դժվար։

Ծովը խաղաղ էր։ Ալիքները մանր խշշոցով լիզում էին ափի ավազը ու ետ էին սահում։