Տնային փեսա
 Րաֆֆի


Սեր, նվիրական զգացումներ, ամեն բան ի սպաս է դրվում մերկ շահի, փողի համար։ Այս ստոր առեւտուրը խորապես հասկանում են Րաֆֆու հերոսները, որն ավելի ողբերգական է դարձն ում նրանց առօրյան, թունավորում կյանքը, ինչպես այդ տեսնում ենք Րաֆֆու «Տնային փեսա» երկում։ Պատկերելով հայ կնոջ այսօրինակ վիճակը, Րաֆֆին խորտակվող մարդկանց բախտին ցավակից, խորին կարեկցանքով այս մասին գրում է. «Ցավալի դրություն, երբ ամուսնական շղթան դարբնվում է արծաթի օղակներով»: Րաֆֆին իր բոլոր երկերում հետեւողականորեն պաշտպանել է ազատ սիրո, փոխադարձ համաձայնությամբ կատարվող ամուսնական ուխտը, մի ցանկություն, որ, սակայն, դատապարտվել է անիրագործելիության՝ դիպչելով դաժան իրականության ժայռին։ «Տնային փեսա» պատմվածքում ավելի կենդանի եւ ռեալիստական են մարդիկ։ Ահա Շուշանը։ Կարիքի, խեղճության տակ կքած մի կին։ «Խեղճութիմնր դժար բան է,– ասում է նա,– էսօր առտումեն կցած մատ֊ներս տրորվեցան շատ լվածք անելեմեն»։ Րաֆֆին կարողանում Է մարդկանց պատկերել իրենց կոնկրետ բնորոշ միջավայրում։ Այսպես Է Շուշանը, այսպես Է միջնորդ Մաքթաղը մի ճարպիկ, լեզվանի կին, որի համար շահից զատ չկա ոչ մի սրբություն։ Ամենից ծանր նման պայմաններում նոր սերնդի դրությունն Է, ՛որը հասկանում Է իր տրագիկական վիճակը» զգում Է իր անզորությունը։ Սիրո, կենցաղի հարցերն արծարծելիս, Րաֆֆին գրեթե միշտ ավելի կամ պակաս չափով շոշափում Է կանանց ընտանեկան դաստիարակության հարցերը: Ըստ Րաֆֆու մարդկանց, հատկապես նոր սերնդի անձնական երջանկությունը խորտակվում Է ոչ միայն փողի իշխանության, այլեւ հետամնացության, սնահավատության պատճառով:





Րաֆֆի

Տնային փեսա





Ա


Գարնան թարմ և փափուկ երեկոներից մինն էր: Արևի վերջին ճառագայթները դեռ ոսկեզօծում էին Կազբեկի ձյունապատ գագաթը: Ժամատներից լսելի էին լինում մեզմբարեպաշտական հնչումները զանգահարության: Հավլաբարի պառավ կնանիքը, ծածկված իրանց սպիտակ չարսավներով, շտապում էին աղոթելու:

Նույն ժամուն Դուրկալենց Շուշաը, թևքերր ծալած, կաբայի փեշքերը գոտկումը խրած, լվացքի լագանը ձեռին, դուրս եկավ յուր փոքրիկ տնակի դռանը, և նայելով յուր չորս կողմն, երբ տեսավ անցնող չկա, շուռ տվավ լագանն յուր դռան առջև և սապնախառն ջուրը սպիտակ պղպջակներով անհետացավ փոշիներով պատած գետնի մեջ:

Փողոցի մյուս ծայրից երևեցավ պառավ Մաքթաղը, ձեռին բռնած մի քանի հատ մոմ: նա յուր հետ բերում էր յուր ջուխտակ թոռնիկներն, որոնց ամեն մինը նույնպես բռնած ունեին մի՜մի հատ փոքրիկ մոմեր:

– Ու՞ր ես էդենց շտապով գնում, Մաքթաղ շան, – հարցրուց նրանից Շուշանը, լագանը դնելով գետին:

– Փեթխաինն իմ գնում, Շուշան ջան, օղորմած կենա, գնում, իմ համբուրելու, – պատասխանեց Մաքթաղը ջերմեռանդությամբ:

– Էրնե՜կ քիզ, Մաքթաղ, վուր վուխտ ունիս համբուրելու, ես կի՜ մեր սուրբ Մինասն էլ չիմ կանացի գնա:

Վերջին խոսքը չդուր եկավ Մաքթաղին, և նա զարմանալով հարցրուց. – Ի՞նչի, քա՜: Գանա կիրակնամուտ գիշերին էլ յի՞տ կու նընկնին ժամիցը:

– Է՞հ, ինչ անիմ, Մաքթաղ շան, խղճութինը դժա՜ր բան է, – հոգոց հանելով պատասխանեց Շուշանը: – Էսօր առուտեմեն կցած մատնիրս տրորվեցան շատ լվացք անելեմեն: Իմ Նատոն էլ ջիր չի պռծի ութո քսելը:

Լսելով Նատոյի անունը, մի նոր միտք ծագեց Մաքթաղի գլխում: Նա փոխեց յուր խոսքը:

– Լավ արիր, վուր միտս բերիր, ասա՜, թե քու աստուծը կու սիրիս, ո՞վ է էն ջհել տղեն, վուր չուստ՜չուստ ձիր տունն է գալիս:

Շուշանր փոքր՜ինչ շփոթվեցավ.

– Ղարիբ օքմին է, Մաքթաղ ջան, էնպես գալիս է էլի՜, խան լվացք է բերում, խան կարկատան է բերում, շատ գամ էլ գալիս է էնպես խոսելու:

– Ո՞վ է, վո՞ւր տղանցի է:

– Ղարաբաղցի է, Մաքթաղ ջան, մինծ մարթու վուրթի է՝ կի՜: Ինքն ասում է, վուր հերն էնդի մելիք է. շատ փուղ ունի, ասում է, բաղ, բաղչա, մուլքեր ունի, կոսե:

Այդ խոսքերը շարժեցին Մաքթաղի զարմացքը:

– Լա՜վ, – ասաց նա, – թե վուր Էդենց մարթու վուրթի է, բաս ինչի է մ իր քաղքամը պարապ թրև գալիս:

– Չիմ իմանում, Մաքթաղ ջան, իրան վուր հարցնում իս, ասում է միթոմ հորմեն խռովիլ է ու միր քաղաքն է Էկի: Հերը կի՜ հենց մի գլուխ գրում է՝ վուրթի ջան, հերի՜ք մնաս ղարիբ երկրումը, թո՜ղ արի՜, տուն ու տեղիդ տիրութին արա. ամա ինքն կի չէ գնում:

– Բաս էստեղ ի՞նչ պիտի շինի:

– Ասում է մաղազիա պիտիմ բաց անի, վուր լավ՜լավ ապրանքնիր ծախեմ:

– Իժում փող ունե՞:

– Հիմի չունե, ամա ասում է, էնքան կու մնամ, ինչկլի հերս մեռնի, իժում կեհամ, նրա մուլքերը կու ծախիմ փող կու շինիմ:

Մաքթաղի խոժոռ դեմքի ծալքերը շարժվեցան մի հեգնական ծիծաղով: – էդ լա՜վ բան է, Շուշան ջան, բաս դու աղոթք արա, վուր շուտ մեռնի:

– Վո՞ւնց թե աղոթք անիմ, – շփոթվելով հարցրուց Շուշանը:

– Էլ ի՜նչ ասիլ կուզե, պիտի աստծուն աղաչանք անիս, վոուր մուրազիդ շուտ հասնիս…

Շուշանը ձևացրուց դժգոհության նշաններ: – Ի՞նչ մուրազ, ինչե՞ր ես խոսում, Մաքթաղ, – խոսեց նա երեսը շուռ տալով:

Գանա չիմ գիտի, վուր ուզում իս Նատոյիդ էն տղին տա, վուր տանու փ ե ս ա1 շինիս:

– Չէ՜, խաչը գիտենա:

Մաքթաղը շարունակեց յուր ճանապարհը, ասելով. – ինձ Ձիկլոինց Մաքթաղ կոսին: Մաքթա՜ղ, չի՞ ս գիտի վուր ծտերն ինձ համա խաբար ին բերում:

Շուշանը ոչինչ չպատասխանեց, մտավ տունը:




Բ


Մի նեղ բակ երկու փոքրիկ սենյակներով, շրջապատած տախտակամածով, ներկայացնում էր այն տնակն, ուր ներս մտավ Շուշանը: Ալդ բնակարանը նրան չէ պատկանում, այլ վարձած էր խիստ թեթև ամսականով:

Բակի մի անկյունում ուրագը ձեռին գործում էր մի հյուսն: Նա կամ տաշում էր, կամ մեխում էր և հարմարեցնում էր տախտակները: Նայելով նրա ձյունի պես սպիտակ մազերին՝ նրան կարելի էր համարել վաթսուն տարեկան ալևոր, բայց մարմնով նա տակավին առողջ էր, ժիր և գործունյա: Նրա երեսի խոշոր գծագրությունն՝ յուր տխուր արտահայտություններով` բոլորովին համապատասխանում էր յուր կոշտ արհեստին: – Նա դագաղ շինող էր:

Ուստա Գրիգորն – այդպես էր նրա անունը – Շուշանի ամուսինն էր: Նրա մոտ անհամբեր դեմքով կանգնած էր մի մշեցի համալ հսկայական հասակով և շտապեցնում էր շուտ վերջացնել դագաղը

Հավա՜ր, բաբո, թեզ արա՜, խըլսուն է, տասը քափեկս կկորի, – անդադար կրկնում էր մշեցին յուր հայրենական բարբառով:

– Հե՜յ, Թոմաս աղա, դու չմեռնեիր, մշեցին չէր կարող տանել քո տասը կոպեկը… – բացականչեց հյուսնը շարունակելով յուր գործը:

Աստված օղորմի անոր խոգուն, – ասաց համալը:

– Աստծու ողորմությունը թո՜ղ նապաստակի նման նրա գերեզմանի վրիցը թռչի, – կտրեց մշեցու խոսքն ուստա Գրիգորը:

– Ի՞նչու, աղեկ մարդ մը չէ՞ր Թոմաս աղան:

– Լավ էր նրանով, որ շուտ մեռավ: Աղվեսն էն ժամանակն է պետք գալիս, երբ որ սատկում է:

– Թոմաս աղան ասա՞նկ մարդ էր, – հւարցրուց մշեցին:

– Հա՜: Այս շաբաթ մի քանի այդպիսիների համար դագաղ շինելու բախտն ունեցա, մինն եկեղեցո գանձապետ էր, մինն` հացի փոդրտղչիկ, բայց մյուսը՝ վաշխառու: Ա՜խ, որքա՜ն ուրախ բանում է իմ ուրագն, երբ որ այդպիսիների համար դագաղ է շինում:

– Երբ մեռնողս ա՞ղեկ մարդ է:

– Այն ժամանակ ես ուրախ չեմ, ինչպես քանի օր առաջ շինեցի մի դագաղ վարժատան աշակերտի համար:

Ծերունի հյուսնի ուշադրությունը գրավեց տխուր երգի ձայնն, որ լսելի էր լինում փոքրիկ սենյակիս:

		«Ես սրտումս դարդ ունեմ,
		«Փշով պատած վարդ ունեմ,
		«Մերի՜կ, մերի՜կ, քոռանաս,
		«Ես ատելի մարդ ունեմ»:

Այդ նրա դստեր՝ Նատոյի ձայնն էր, որ նույն ժամուն ութո էր քաշում և երգում էր:

– Նատո՜, Նատո՜, – ձայն տվեց ծերունին:

– Ի՞նչ է, հայրիկ, – լսելի եղավ մի քնքուշ ձայն:

– Ե՜կ էստեղ:

Էս նիմուտին, հայրիկ, մի շաբիկ է մնացել ութոյելու:

Շուտով հայտնվեցավ սենյակի դռանը մի բարձրահասակ օրիորդ` թուխ աչքերով, սև մազերով, վարդ թշերով: Նա յուր հասակի այն տարիներումն էր, երբ կուսական գարունքը դեռ նոր սկսել էր ծաղկել յուր ջերմ՜մանկական թարմությամբ:

– Ե՜կ դագաղի խուփը մախմուրով պատե, զանջիրաները մեխե, ծաղիկները կպցրու: Դրանք քո գործն է, – ասաց աղջկան հայրը:

– Է՜հ, հողեմ նրա գլուխը, ծաղիկներ էլ պիտի կպցնեմ, – պատասխանեց Նատոն դժգոհությամբ:

– Այդպես են պատվիրած, որդի:

– Հայրիկ, այն ժամանակ տուր ինձ վարդեր շարեմ, երբ ջեհելի համար է դագաղը:

– Այդ փառքը հարուստներին է, որդի, նրանք մեզ նման աղքատներից խլած փողերով իրանց դագաղն են զարգարում…

– Կրո՜ղը տանե նրանց, ի՞նչու են էդպես անում:

– Որ էն կինքումը սատանաները հոտ քաշեն:

– Ով գիտի, ուրախանում կլինեն սատանաներն, երբ որ էդ ծաղիկները կտեսնեն. էնպես չէ՞, հայրիկ, – հարցրուց Նատոն ինքն ևս մի առանձին ուրախությամբ նայելով նրանց շքեղության վրա:

– էդ բոլորը կէրեն դժոխքումը, – պատասխանեց հայրը:

– Վա՜յ, կէրե՞ն… – կրկնեց Նատոն սարսափելով:

– Բա՜ս, էրում են երբ որ դագաղը հ ա ր ա մ փողով է շինվում, – վերջացրեց ծերունին:

– Երբ որ հ ա լ ա լ փողով է շինվում, էն ժամանակ ի՞նչ են անում:

– Սուս կա՜ց, Նատո, շատ բան որ սորվես, շուտ կպառվես, – ասաց նրան հայրը, շարունակելով յուր գործը:

Նատոն լռեց և, առնելով մի փոքրիկ մուրճ, սկսեց օգնել յուբ հորը:




Գ


Օրը կիրակի էր: Արեգակի ճառագայթներն ուրախ ժպիտով խաղում էին Շուշանի տան կոտրատված ապակիների հետ: Վաղորդյան զեփյուռը ծավալվում էր փափուկ և հովասուն թարմությամբ:

Մանկահասակ աղջիկները, զարդարված տոնական հագուստով, որը կանգնած էր իրանց դռան շեմքի վրա՝ գաղտուկ նայում էր փողոցում անցուդարձ անողներին, ժպտում էր և թաքցնում էր յուր գլուխն, երբ որ մի տղամարդ էր գալիս: Որը դեռ չէր հեռացել հայելուց, կոկում էր յուր դեմքը և դարդարում էր իրան: Ոմանք՝ հավաքելով իրանց կտուրների վրա, կամ նեղ բակերի մեջ` մի խումբ մեծ և փոքր աղջիկներ, դայիրա և դիպիլիպիտոն էին ածում, տաշի խփում և հերթով պար էին գալիս: Ամեն տեղ տիրում էր ուրախություն, լսելի էին լինում ծիծաղ և հանաքներ: Իսկ Նատոն միայնակ և լուռ նստած էր յուր փոքրիկ սենյակում, նրա տխրամած դեմքը չէր ցույց տալիս ոչինչ ուրախություն:

Նույն միջոցին ժամիցը ետ դարձավ նրա մայրը, Շուշանը, և տալով աղջկան մի պատառ նշխարք, ասաց.

– Վա՜, աղջի, ջեր շուրերդ չե՞ս հագի:

– Է՜հ, ինչի համար հագնեմ… – պատասխանեց օրիորդն երեսը շրջելով:

– Դու էլի լացել ես, աչքերդ կարմրել են:

– Չեմ լաց էլի, գլուխս է ցավում:

– Հիմա էլ աչքերումդ արտասուք կա, ինչու՞ ես ինձ խաբում:

– Չեմ գիտում… – պատասխանեց օրիորդը տխրությամբ:

– էլի իծանիրդ մո՞տ ին էլի:

Նատոն ոչինչ չպատասխանեց և կամենում էր սենյակից դուրս գնալ:

– Արի՜ չարսավս ա՜ռ, – կանչեց նրա մայրը:

Նատոն առեց չարսավը, ծալեց մի կողմ դրեց և սկսավ մոր համար թեյ ածել: Շուշանը նստած էր փոքրիկ տախտի վրա լուսամուտի հանդեպ:

– Ջումշուդ՜բեկը Էսօր չէ՞ եկել, – հարցրուց նա: Այդպես կոչվում էր նրանց ղարաբաղցի փեսացուի անունըէ Իսկ Նատոն, փոխանակ ուղղակի պատասխանելու, հարցրուց. – Դեդի, ինչ կլի ե՞փ Էդ տղեն մեր տուն պիտի գա ու գնա:

– Հուղե՜մ քու տուտուց գլուխը, – պատասխանեց Շուշանը հեգնական ժպիտով. – միթոմ դու ուրախ չե՜ս, վուր նա գալիս ու գնում է…

– Ի՞նչ ունիմ ուրախանալու… հարևաններն ինչ ասիս ինձ վրա ին ասում… ամենի բերնի՜ մաստաքն ես իմ դառի…

– Նրանց աչքն էլ տրաքի՜, – բարկանալով պատասխանեց Շուշանը:

Այդ խոսակցությանը վրա հասավ ուստա Գրիգորը: – Լավ ես ասում, ա՜ կնիկ, ախար բանը բանի նման չէ, է , հարևաններն ի՞նչ մեղք ունեն, որ բամբասում են…

Շուշանն ավելի բարկանալով կտրեց ամուսնի խոսքը.

– Ա՜ մարդ, էդ քու խելքի բանր չէ՜, ծիտը ձլիվ մե դափասիս մեջն իմ ձգել, հիմի դուն ուզում իս թռցնի՞ …

– Դուն, դեդի, – մեջ մտավ նատոն արտասուքը սրբելով, – դուն իմ բողազը պիտիս դուս կտրի վունց որ տեհնում եմ…

Օրիորդը էլ չսպասեց պատասխանի, սենյակից դուրս եկավ:

– Իմ հոգին գիտենա, դրուստ է ասում Նատոն, – ասաց ուստա Գրիգորն աղջկա դուրս գնալուց հետո: – Ջեր չնշնած տղին ախար վո՞ւնց կուլի տուն թողնել, գանա էդ քաղաքի նամուսը ձլիվ գնացե՞լ է:

– Լավ ես ասում, Գրիգոր, – կտրեց Շուշանն ամուսնի խոսքն. – ես էլ գիտեմ, վուր էդենց է, ամա անիծվի՜ հիմիկվա ադաթը… Ի՞նչ անեմ, վո՞ւր ջուրը նընկնեմ… Աղջիկս հասիլ է, մոտ տասնութը տարեկան է դառի, հիմա մարդու տալու վախտն է: Մենք երկուսս էլ աղքատ մարդիք ենք. դու ձլիվ կարում ես քու ուրագով միը օրական հացր դադել: Ես էլ, տեհնումիս ինչպես չարչարվում իմ ջեր էս ամսվա տան քրեհը չիմ կարացի տար: Տանտերն ամեն օր գլուխս տանում է, փուղ է ուզում: Դե՜, արի դու փուղ ու բաժինք բե՜ր, վուր աղջիկդ իրա ուզած մարդին տաս: Վո՞ւր տեղից պիտի բերես: Ու առանց փուղ ու բաժինքի էլ, դու գիտես, վուր մեր քաղքումն աղջիկ չին ուզում: Անիծվի՜ էդենց ադաթը… Հիմա ծլիվ մե խամ օքմին իս գթի, ղարիբ աղա է, էստեղի ադաթը չէ իմանում. ասում է, Նատոն սիրուն է, ես առանց փուղի էլ կու պսակվիմ: Հիմա դուն ինձ ասա՜, ա՜ մարդ, կուլի՞ վուր էդ թավուր տղին մեր ձեռնեմեն թոզ տանք:




Конец ознакомительного фрагмента.


Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию (https://www.litres.ru/-9850182/tnayin-p-esa/) на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.


