Հայրեններ
Նահապետ Քուչակ




Նահապետ Քուչակ

Հայրեններ





***


		Երբ սերն ի յաշխարս եկավ, եկավ իմ սիրտս բնակեցավ.
		Հապա յիմ սրտես ի դուրս` յերկրէ յերկիր թափեցավ.
		Եկավ ի գլուխս ելավ, ի ըղեղս ելավ թառեցավ:
		Աչիցս արտասուք ուզեց, նա արյուն ի վար վաթեցավ:




***


		Յայդ լեռնեդ ի վայր գայի, կանչեցի, թե` «Յու՞ր կա կանանչե:
		Մեկիկ մ՚ այլ ինձ զայն ասաց. «Սար ու ձոր ամենն է կանանչ.
		Ով որ սրտով սեր ունի, իր սրտին երակն է կանանչ.
		Ով որ սրտով սեր չունի, սիրտն է սև, երեսն է կանանչե:




***


		Քան զսերն այլ քաղցրիկ պտուղ ի աշխարհս չավտամ թե լինի.
		Շաքարն նշով շաղված` մոտ ի սերն է դառն ու լեղի.
		Զհամն ալ առի ես այլ, սիրո տեր եղա հետ քեզի:
		Սերդ ալ իմ սրտիս դու տուր, քո սիրուդ եմ ճորտ ու գերի:




***


		Ու՞ր էիր, ուսկի՞ց եկիր, անծանոթ, ըզիս սիրեցիր.
		Կրակն ի թեզնիքդ ուն՚ իր, ի ծոցիկս ի վար թափեցիր.
		Քո սերդ ալ ոսկի արիր, իմ սրտիս քուրան հալեցիր.
		Դարձար զան հալխա արիր ՚ ւ իմ սրտիս ականջն անցուցիր:




***


		Քու սերն իմ սրտիս միջին հանց մտեր, զետ ոսկի բևեռ.
		Գնացեր է սրտիկս ի ներս, փառչին եղեր կեռումեռ.
		Քու սերդ իմ սրտիս միջին հերկ արեր ու դարձեր է եռ:




***


		Ու՞ր էիր, ուսկի՞ց եկար, քան զամեն ծաղիկ դու պայծառ.
		Եկիր ՚ ւ ի հոգիս մտար, չես ի տար պահիկ մի դադար.
		Սրտիս մեջն ի ժուռ եկար ՚ ւ ելնելու ճարակ չի գտար.
		Զարկիր ի գլխուս վերա ՚ ւ աչերուս ի վար թափեցար:




***


		Աշխարհս, ա՜մ, ալ ի՞նչ աղվոր, որ լինի երկու սերն նոր.
		Երկու սերն նոր լինի, երկուսին դռվին մոտևոր.
		Վաղվընեքն ի վեր ելնեն, բարև տան քան զկարևոր.
		Պագ տան ու պագ առնուն, քանց հարյուր տարին կարևոր:




***


		Նայե ի վերա քարին, լուկ զքարամն ի քեզնե արա՛.
		Քան զքարն այլ ամուր չկա, նայի` ջրի ճամփեկ նա կուտա.
		Ջաղացին քարն է հարյուր լիտր ՚ ւ ջրին ահեն կու դողա.
		Իմ սիրտս է պատառ մի միս, քու սիրույդ, ա՜մ, ո՞նց դիմանա:




***


		Տարպա մի սիրու վերա ծեծեցին, կողերս երևաց.




Конец ознакомительного фрагмента.


Текст предоставлен ООО «ЛитРес».

Прочитайте эту книгу целиком, купив полную легальную версию (https://www.litres.ru/nahapet-k-owch-ak/hayrenner/) на ЛитРес.

Безопасно оплатить книгу можно банковской картой Visa, MasterCard, Maestro, со счета мобильного телефона, с платежного терминала, в салоне МТС или Связной, через PayPal, WebMoney, Яндекс.Деньги, QIWI Кошелек, бонусными картами или другим удобным Вам способом.


